«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ճառագայթված ջրի արտահոսք է տեղի ունեցել
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանի տարածքում տեղի է ունեցել ճառագայթված նյութեր պարունակող ջրի արտահոսք, ինչի մասին հայտնել է Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ հիմնվելով մասնագետների տվյալների վրա, ցամաքային պահեստարաններից արտահոսել է 32 լ ջուր, որում բետա ճառագայթող նյութերի քանակը նորմայից անհամեմատ բարձր է:
Հայտնի է, որ ներկայում «Ֆուկուսիմա-1»-ում ընթանում են հողի սառեցման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա կանխել թունավոր ջրի արտահոսքն ու դրանով գրունտային ջրերի վարակումը:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտին Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 9.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ավերիչ ցունամին դարձել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարման պատճառ։ Հայտնի է, որ վթարի բոլոր հետևանքների վերացման գործընթացը կտևի 40 տարի։










