Բունդեսթագում հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պլանները

11:33 • 07.10.16

Գերմանիան քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը՝ Սիրիայում իրավիճակի պատճառով: Süddeutsche Zeitung–ին տված հարցազրույցում դա հաստատել է Բունդեսթագի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը:

 

Պատգամավորի խոսքով՝ նվազագույնը, ինչ կարող է անել Եվրոպան ստեղծված իրավիճակում, Հալեպում ռազմական գործողությունները պատերազմական հանցագործություն անվանելն է:

 

Ռետգենը նշել է, որ պատժամիջոցներն անմիջապես ազդեցություն չեն թողնի Ռուսաստանի վրա, բայց իր կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում կազդեն Մոսկվայի քաղաքականության վրա: Հանձնաժողովի նախագահը նաև քննադատել է Եվրամիության մյուս երկրներին, որ նրանք հրաժարվում են «իրերն իրեն անուններով կոչել» և վախենում են գնալ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն:

 

Հոկտեմբերի 6-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել է, որ Գերմանիան կարող է հանդես գալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ՝ ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: