Գյումրի-Երևան ճանապարհին «ԿամԱԶ»-ը շրջվել է

16:44 • 07.10.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 7-ին, ժամը 09.46-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարի Գյումրի-Երևան հատվածում (8-րդ կմ) կողաշրջվել է «ԿամԱԶ» մակնիշի 300SU46 պետհամարանիշի բետոնխառնիչ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: