Կրեմլը մեկնաբանել է Կուբայում և Վիետնամում ռուսական ռազմաբազաների հնարավոր վերականգնման հարցը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է պատճառների մասին, որոնց առնչությամբ բարձրացվել է Կուբայում և Վիետնամում ռուսական ռազմաբազաների հնարավոր վերականգնման հարցը: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
«Վերջին երկու տարիները միջազգային գործերում ընդհանրապես և միջազգային անվտանգության ռեժիմում զգալի ճշգրտումներ են մտցրել»,- ասել է Պեսկովը։
«Բոլոր երկրները՝ համապատասխան իրենց ազգային շահերի, գնահատում են այդ փոփոխությունները և որոշակի միջոցներ են ձեռնարկում այն ուղղությամբ, որն անհրաժեշտ են համարում»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը զբաղվում է Կուբա և Վիետնամ ռազմաբազաների հնարավոր վերադարձի հարցով:










