Մինսկը բանակցություններ է վարում իրանական նավթի մատակարարման շուրջ. Լուկաշենկո
Մինսկը նավթի մատակարարումների շուրջ բանակցություններ է վարում Իրանի հետ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, որը նավթի շուկա է փնտրում և պատրաստ է նվազեցնել գինը»,- ասել է նա ուրբաթ խորհրդարանականների հետ հանդիպմանը:
Խոսելով Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ վեճի և Բելառուս ռուսական նավթի մատակարարումների հետագա կրճատման մասին՝ նա կոչ է արել չխառնել «նավթի և գազի հարցերը»:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտարարել է, որ Բելառուս առանց մաքսատուրքերի ռուսական նավթի մատակարարումների նվազումը կապված է գազի չվճարման և ՌԴ նավթամթերքի մատակարարումների պակասի հետ: Փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը նշել է, որ Բելառուս նավթի մատակարարումների ժամանակացույցը կարող է վերականգնվել մինչև նախկին մակարդակի, եթե ՌԴ-ն և Բելառուսը պայմանավորվեն գազի մատակարարումների համար պարտքի վճարման մասին:










