Նիգերում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 զինվորական է զոհվել

03:33 • 07.10.16

Նիգերում փախստականների ճամբարը հսկող ավելի քան 20 զինվորական է զոհվել գրոհայինների հարձակման հետևանքով՝ հաղորդել է երկրի վարչապետ Բրիգի Ռաֆինին:

«Մենք տեղեկատվություն ենք ստացել Տասսալիտում գտնվող ճամբարի վրա հարձակման մասին: Ներկա դրությամբ հայտնի է 22 զոհի մասին»,- Reuters գործակալությունը մեջ է բերում վարչապետի խոսքերը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:

Նիգերի կենտրոնական հատվածում գտնվող ճամբարում ապրում են Մալիից ժամանած փախստականները: Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: