Եվրախորհդարանը կհետաքննի բրիտանական Անկախության կուսակցության անդամների միջև տեղի ունեցած միջադեպը

17:48 • 07.10.16

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանձնարարել է խորհրդարանականների վարքագծի կոդեքսի պահպանման հարցերով վերահսկող հանձնաժողովին հետաքննել բրիտանական Անկախության կուսակցության (UKIP) անդամների միջև տեղի ունեցած միջադեպը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Կուսակցության նախագահի թեկնածու Սթիվեն Վուլֆը հինգշաբթի ծանր վիճակում տեղափոխվել է Ստրասբուրգի հիվանդանոց: Կուսակցության ժամանակավոր առաջնորդ Նայջել Ֆարաջի հայտարարությունում նշվում է, որ Եվրախորհրդարանում «եվրապատգամավորների հանդիպմանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո» Սթիվեն Վուլֆն ուշագնաց է եղել և տեղափոխվել է հիվանդանոց:

 

Չորեքշաբթի 49-ամյա Վուլֆը հայտարարել էր UKIP կուսակցության ղեկավարի պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին:

Վուլֆի խոսքերով՝ թեժ քննարկումների ընթացքում նրան հարված է հասցրել իր 62-ամյա կուսակից Մայք Հուքեմը: