Պենտագոնը խոստացել է միջոցներ ձեռնարկել Սիրիայում C-300-ների տեղակայման առնչությամբ

12:51 • 07.10.16

Պենտագոնը կշարունակի անվտանգության միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի կողմից C-300 զենիթահրթիռային համալիրների տեղակայման առնչությամբ: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Փիթեր Քուկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մեր անձնակազմերը գործեն հնարավորինս անվտանգ պայմաններում»,- ասել է Քուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա որպես վտանգ է ընկալում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունն այն մասին, որ C-300-ի գործողության շառավիղը կարող է «անակնկալ դառնալ ցանկացած չճանաչված թռչող օբյեկտի համար»:

 

Քուկը նաև նշել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները չունեն ավիացիա, և հարցին, թե ում դեմ են ուղղված C-300-ները, խնդրել է դիմել ռուս զինվորականներին:

 

Կոնաշենկովն ավելի վաղ հայտնել է, որ ռուսական C-300 և C-400 զենիթային համակարգերի գործողությունների շառավիղը «կարող է անակնկալ դառնալ ցանկացած անօդաչու օբյեկտի համար»:

 

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիա է ուղարկվել C-300 զենիթահրթիռային համակարգ: Նրա խոսքով՝ խոսքը միայն պաշտպանական համակարգի մասին է, որը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում: