Առանձնապես խոշոր չափերով գողության համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

12:45 • 07.10.16

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 21-ին, Երևանի Ջանիբեկյան և Շիրազի փողոցներին հարակից հատվածում հայտնաբերվել է 1987 թ. ծնված Արթուր Ո.-ն։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երիտասարդը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):