ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տոնում է իր 64 ամյակը

02:07 • 07.10.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին տոնում է իր 64 ամյակը: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում՝ նա մտադիր է իր ծննդյան օրը նշել ընտանիքի և ընկերների հետ միասին:

Պուտինի ներկայիս ծննդյան տարեդարձը 18-րդն է, ինչ նա երկրում բարձր պաշտոն է զբաղեցնում: 64-ամյա Պուտինի ներկայիս նախագահական պաշտոնավարումը կլրանա 2018թ-ին, երբ նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն: Ըստ օրենքի՝ նա իրավունք ունի վեցերորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

Հենց Պուտինը դեռ չի պատասխանել այն հարցին, արդյոք մտադիր է հերթական անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն նշել է, որ չի հեռանա քաղաքական կյանքից: