Վլադիմիր Պուտինն ու նրա սիրելի կենդանիները. Bigpicture.ru-ի ֆոտոշարքը ՌԴ նախագահի 64-րդ տարեդարձի առթիվ

19:33 • 07.10.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշում է իր ծննդյան 64-ամյա տարեդարձը: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նա իր հոբելյանը տոնելու է հարազատների և ընկերների շրջապատում:

Երկրի ղեկավարի ծննդյան օրվա առթիվ bigpicture.ru-ն մեկտեղել և ֆոտշարքով ներկայացրել է համաշխարհային ամենաազդեցիկ առաջնորդներից մեկի լուսանկարները, որոնցում նա պատկերված է կենդանիների հետ: Ինչպես երևում է, ՌԴ առաջնորդը շատ է սիրում կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչներին` փոքրից մինչև մեծ:

Տարբեր տարիներին և տարբեր միջոցառումների ժամանակ Վլադիմիր Պուտինը լուսանկարվել է ձիով զբոսնելիս, ձկնորսություն անելիս, Բուլղարիայի նախագահից նվեր ստացած հովվաշան հետ, բևեռային սպիտակ արջին չափումներ անելիս ու նորածին հորթին կերակրելիս: