ՀՀ տեղափոխվող սիրիահայերը գալիս են սեփական միջոցներով, Լիբանանում մուտքի վիզա ստանալով. Սփյուռքի նախարարություն

20:10 • 07.10.16

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց սիրիահայերի Հայաստան տեղափոխվելու ընթացակարգը: Ըստ նրա՝ սիրիահայեր Հայաստան են ժամանում սեփական միջոցներով:

«Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերը մեկնում են Լիբանան, այնտեղ մուտքի վիզա ստանալով՝ համապատասխան ընթացակարգով հասնում են Հայաստան»,-ասաց նա:

Ըստ մամուլի պատասխանատուի՝ սովորաբար իրենց  հարազատներն են դիմավորում, որից հետո նրանք գալիս, գրանցվում են Սփյուռքի նախարարությունում: «Այստեղ ներկայացնում են իրենց խնդիրները, որոնց համապատասխանաբար տրվում է լուծում»,- ասաց նա: