Ասադը հայտարարել է, որ Սիրիայում «չափավոր ընդդիմություն» ասվածը հնարովի բան է

10:27 • 07.10.16

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Սիրիայում, այսպես կոչված, չափավոր ընդդիմություն ասվածը հնարովի բան է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Դուք գիտեք միաեղջյուրին՝ կենդանի, որը ձիու նման է և եղջյուր ունի: Դա առասպել է: Եվ չափավոր ընդդիմությունն էլ է առասպել: Դա այն է, ինչու է անհնար տարբերակել այն, ինչը գոյություն չունի նրանից, ինչ գոյություն ունի»,- հայտարարել է Ասադը դանիական TV 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հաղորդավարի՝ դժվարությունների մասին հարցը, որոնց բախվում է ԱՄՆ-ն «չափավոր» ապստամբներին ծայրահեղականներից տարբերակելու հարցում:

 

Նրանք բոլորն ունեն նույն անդամները, «այն նույն անդամները, որոնք չորս-հինգ տարի առաջ «Սիրիական ազատ բանակ» էին անվանվում, այնուհետև նրանք դարձան «Ան-Նուսրա», այնուհետ՝ ԻՊ», հավելել է նախագահը:

 

«Այդկերպ, նույն անդամները մի խմբից մյուս խումբն են տեղափոխվում: Ահա, թե ինչու նրանք չեն կարողանում տարբերակել նրանց»,- նշել է նա: