Պուտինը Պետդումա է ուղարկել ՀՕՊ համակարգի ստեղծման մասին ՀՀ հետ կնքված համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դրա վերաբերալ տեղեկատվությունը զետեղված է Պետդումայի տվյալների էլեկտրոնային բազայում:
Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:










