Ալբանիայում կոմունիզմի անկումից հետո թագավորական առաջին հարսանիքն է կազմակերպվել (լուսանկարներ)

22:48 • 08.10.16

Վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել թագավորական հարսանեկան արարողություն, որը եղել է առաջինը կոմունիզմի անկումից հետո:

Ինչպես նշում է Daily Mail-ը, երկրի թագավոր Լեկա Երկրորդն ամուսնացել է Էլիա Զահարիայի հետ, ում հետ երկար տարիներ նշանված է եղել։  Հարսանյաց արարողությունը շքեղ է կազմակերպվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարսանեկան արարողությանը ներկա է եղել 20 թագավորական ընտանիք ու 100 ազնվական ամբողջ աշխարհից, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ Մեծ Բրիտանիայից: