Անկարայում ոստիկանական գործողության ընթացքում 2 մահապարտ պայթեցրել են իրենց
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ 2 մահապարտ պայթեցրել են իրենց, երբ իրավապահները հրամայել են նրանց հանձնվել:
Ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, ահաբեկիչները ծրագրել էին ճանապարհին կայանված մեքենայի միջոցով ահաբեկչություն իրագործել: Սակայն երբ ոստիկանները շրջապատել են նրանց՝ հրամայելով հանձնվել, մահապարտները պայթեցրել են իրենց:
Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան հաստատել է միջադեպի իսկությունը՝ հավելելով, որ ահաբեկիչներից մեկի ինքնությունն արդեն պարզված է, իսկ մյուսը, ենթադրաբար, կին է եղել:
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 200 կգ նյութ, որոնցով պատրաստվել էր պայթուցիկը:










