Ֆլորիդայի «Մակդոնալդսում» զինված խումբը մարդկանց է պատանդ վերցրել (լուսանկարներ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքի «Մակդոնալդսում» զինված մարդիկ պատանդներ են վերցրել, հաղորդում է Fox13-ը:
Նշվում է, որ սկզբից զինվածներն ավտոմեքենա են գողացել, այնուհետև ներխուժել են սննդի կետ:
Կայքը գրում է, որ մի քանի մարդ հասցրել է փախուստի դիմել, սակայն ենթադրվում է, որ ներսում աշխատակիցներ ու մի քանի այցելուներ են մնացել:
Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր:















