Գերմանական քաղաքը շրջափակվել է ահաբեկչական ակտ կանխելու նպատակով (լուսանկարներ)

19:36 • 08.10.16

Հոկտեմբերի 8-ին Գերմանական Սաքսոնիա երկրամասի Խեմնից քաղաքում ոստիկանությունը պլանավորված ահաբեկչական ակտի կասկածով շրջափակել է քաղաքի որոշ մասեր` հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով:

Ինչպես նշում է Deutsche Welle-ն, ոստիկանության աշխատակիցները կասկածյալներից մեկի` 22-ամյա սիրիացի փախստական Ջաբեր ալ Բաքրի, բնակարանում պայթուցիկ նյութի հետքեր է հայտնաբերել, իսկ տղամարդուն գտնել չի հաջողվել:

«Մենք Խեմնիցում լայնածավալ հետախուզական գործողություններ ենք իրականացնում` փորձելով գտնել պլանավորվող ահաբեկչական ակտը նախապատրաստողներին, սակայն դեռևս չի հաջողվել գտնել հիմնական կասկածյալին»,- ասել է Սաքսոնիայի ոստիկանության խոսնակը:

 

 

 

Ջաբեր ալ Բաքր