Մերձմոսկովյան շրջանում վարորդը 45 երեխա է փրկել՝ ավտոբուսում բռնկված հրդեհից վայրկյաններ առաջ
Մերձմոսկովյան շրջանում ավտոբուսը հրդեհվել է երեխաների տարհանումից անմիջապես հետո, հաղորդում է РИА Новости-ն:
«Դմիտրովյան մայրուղու 56-րդ կիլոմետրի վրա անհայտ պատճառներով կրակ է բռնկվել ավտոբուսի մեջ, որում 45 երեխա ու 5 մեծահասակ է եղել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան»,- հաղորդել է ՌԴ ՆԳ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ վարորդը շարժման ընթացքում տհաճ հոտ է զգացել ավտոբուսի սրահում, կանգ է առել ու դուրս բերել ուղևորներին, ինչից հետո ավտոբուսում կրակ է բռնկվել:










