Պրահայում իսպանական ինքնաթիռը խուսափել է ուժեղ քամու պատճառով հնարավոր վթարից (տեսանյութ)

23:49 • 08.10.16

 Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Վացլավ Գավելի անվան օդանավակայանում ուժեղ քամիների պատճառով իսպանական Boeing 737-430 ինքնաթիռը մի կերպ է խուսափել վթարից, հաղորդում է Korrespondent.net-ը:



Նշվում է, որ օդաչուները, չնայած ուժեղ քամիներին, կարողացել են կառավարել ինքնաթիռն ու խուսափել վթարից: