Երևան-Երասխավան գնացքի վրա քարեր են նետել․ոստիկանությունը հետաքննում է միջադեպը (լուսանկարներ)
Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Երևան–Երասխավան մարդատար գնացքում արտակարգ դեպք է գրանցվել․Երասխավան ուղևորվելիս, Երևանի մատույցներում՝ դեռ չհասած Նորագավիթի կանգառ, դրսից քաղաքացիներ են քարերով հարվածել գնացքին:
Նետված քարերից մեկը կոտրել է գնացքի ապակին, մի քար էլ ընկել է գնացքի սրահ՝ բարեբախտաբար չվնասելով որևէ մեկին:
Գնացքի անձնակազմն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Tert.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ ժամը 19:50-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան գնացքի ապակիները Նորագավիթում կոտրել են, գույքի վնասի հետ կապված հետաքննություն է կատարվում:











