Արաբական կոալիցիան հերքել է Եմենի օդային ռմբակոծությունը

23:05 • 08.10.16

Սաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական կոալիցիան հերքել է Եմենի մայրաքաղաք Սանայում անցկացվող հուղարկավորության օդային ռմբակոծությունը, հաղորդում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրին:

«Այդ նպատակով բացարձակապես ոչ մի գործողություն չի իրականացվել»,- հայտնել է աղբյուրը` հղում անելով կոալիցիայի ղեկավարության տվյալներին:

Կոալիցիան նշել է, որ հարվածները կարող են պայմանավորված լինել այլ պատճառներով` պարզաբանելով, որ նմանատիպ գործողություններն իրենց նպատակը չեն հանդիսանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը օդային հարվածների են ենթարկել Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցող հուղարկավորության արարողությունը, որի արդյունքում 82 զոհ և 450 վիրավոր կա: