Չեչնիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և գրոհայինների միջև (տեսանյութ)

21:50 • 09.10.16

Չեչնիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության և չեչեն գրոհայինների միջև, որոնց խառնվել են նաև ավազակախմբի զինված անդամները:

Համացանցում հայտնված կադրերում, որոնք հրապարակել է Life.ru-ն, երևում է հրդեհված ավտոմեքենայի մնացորդները, որոնք դուրս են բերվել դեպքի վայրից: Մեքենաներում մի քանի ատրճանակներ են հայտնաբերվել:


Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ ավազակները պատրաստվում էին պայթյուններ իրականացնել Չեչնիայի Հանրապետության տարածքում: Նրանց մոտ մի քանի ինքնաշեն ռումբեր են եղել:

Փոխհրաձգության գործով հետաքննություն է սկսվել:

 

Տեսանյութն՝ այստեղ։