Հայիթիում եռօրյա սուգ է հայտարարվել «Մեթյու» փոթորկի զոհերի հիշատակին

20:52 • 09.10.16

Հայիթիի նախագահ Ժոսելերմ Պրիվերը եռօրյա սուգ է հայտարարել` Կարիբյան ավազանում հոկտեմբերի 3-ից մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի հիշատակին:

Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հիշեցնելով, որ կործանարար փոթորկի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 900-ի:

Հաղորդվում է, որ սգո երեք օրերի ընթացքում պետական դրոշն իջեցվելու է, իսկ ժամանցային հաստատությունները փակ են լինելու: Տարերային աղետի հետևանքով զոհերի վերջնական թիվը դեռևս չի հաղորդվել:

Փոթորիկի կործանարար հետևանքներով պայմանավորված` որոշվել է նաև հետաձգել Հայիթիում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Քվեարկությունների օրը կորոշվի հոկտեմբերի 12-ին: