Ռուսաստանում տանը միայնակ թողնված մեկամյա երեխան ընկել է 4-րդ հարկից

21:08 • 09.10.16

Ռուսաստանի Լոբնյա քաղաքի բնակելի շենքերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. փոքրիկ տղան ընկել է 4-րդ հարկի բարձրությունից:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, մեկամյա փոքրիկը ընկել է բնակարանի պատուհանից: Երեխային անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Նշվում է, որ երեխան մենակ է մնացել տանը` առանց  ծնողների վերահսկողության: Բարձրանալով պատուհանագոգի վրա` երեխան հենվել է հակամոծակային ցանցի վրա և իր ծանրության հաշվին` դուրս հրել այն ու ընկել:

Ողբերգական միջադեպի ականատեսներն անհապաղ շտապ օգնություն են կանչել: Երեխայի մոտ, նախնական տվյալներով, գանգուղեղային փակ վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև այլ վնասվածքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Նշվում է, որ հետաքննություն է սկսվել միջադեպի առթիվ` ծնողների անփույթ վերաբերմունքի գործով: