ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի ճամբարի վրա

23:06 • 09.10.16

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել Իրաքի Բաշիքա բնակելի շրջանի վրա, որտեղ թուրք զինվորականները վերապատրաստում են քուրդ կամավորականներին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի բանակի հայտարարությունը:

Թուրքական բանակը պնդում է, որ «ԻՊ-ը գրոհել է Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա շրջանի ռազմաբազան»:

Հարձակման մանրամասները չեն նշվում: Իրաքում թուրքական բանակի վերապատրաստման ճամբարի վրա կատարած հարձակման հետևանքների մասին ևս ոչինչ չի հաղորդվում: