ԻՊ-ի գրաված տարածքը 2015 թ. հունվարից ի վեր կրճատվել է ավելի քան մեկ քառորդով
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գրաված տարածքները կրճատվել են 28 տոկոսով՝ համեմատած 2015 թվականի հունվարի ցուցանիշի, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնել են HIS վերլուծական ընկերության ներկայացուցիչները, 2016 թվականի սկզբից ի վեր գրոհայինները կորցրել են 12,5 հազար քառակուսի մետր տարածք՝ պահպանելով 65 հազար քառակուսի մետր: Այնուամենայնիվ, ԻՊ-ի կորուստները դանդաղել են վերջին երեք ամիսներին:
Նշվում է, որ կորուստների դանդաղելը համընկնում է Ռուսաստանի կողմից ԻՊ-ի թիրախների դեմ օդային հարվածների կրճատման հետ: Տարվա սկզբին օդային հարվածների 26 տոկոսը ԻՊ-ի դեմ էր, բայց ամռան ամիսներին այդ թիվը նվազել է մինչև 17 տոկոսի:










