Երուսաղեմում ոստիկանական շտաբի մոտակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել

12:22 • 09.10.16

Չորս մարդ է վիրավորվել Երուսաղեմում կիրակի օրը տեղի ունեցած կրակոցների պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի ռադիոյին:

Վիրավորներից մեկը ծանր վիճակում է:

Ոստիկանության խոսնակը լրագրողներին ուղղված հաղորդագրությունում միջադեպը որակել է ահաբեկչական հարձակում:

Հարձակումը տեղի է ունեցել ոստիկանական գլխավոր շտաբի մոտակայքում: Հարձակվողը, ով արաբ է եղել, փորձել է թաքնվել մեքենայով, բայց ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի մարտիկները կարճ հետապնդումից և կրակոցներից հետո նրան չեզոքացրել են: