Ամերիկյան Փալմ-Սփրինսում երեք ոստիկան է վիրավորվել հրաձգության հետևանքով
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փալ-Սփրինգս քաղաքում երեք ոստիկան է վիրավորվել տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է AP գործակալությունը:
Տեղի ոստիկանության հրապարակված տեսանյութում հաղորդվում է տուժած իրավապահ մարմինների ներկայացուցիչների վիճակի մասին: Դեպքի մանրամասները ևս չեն հաղորդվում:
Սա Կալիֆորնիայում հրաձգության առաջին դեպքը չէ: Չորեքշաբթի ոստիկանության 53-ամյա վետերան Սթիվ Օոուենը հաղորդման հիման վրա կանչի է մեկնել Լանկաստերի բնակելի թաղամասերից մեկը: Հանցագործները նրան դեմքից վիրավորել են: Ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:










