ՌԴ դպրոցներից մեկում աշակերտները պաշտպանում են տարեց ուսուցչին իրենց ագրեսիվ համադասարանցուց (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ռուսաստանի դպրոցներից մեկում աշակերտները ոտքի կանգնում` պաշտպանելու տարեց ուսուցչին անկարգապահ ուսանողից, ով հարձակվում է ուսուցչի վրա, գրում է The Daily Mail-ը:
Ցնցող տեսարանը, որ նկարահանվել է և հայտնվել համացացում, ցույց է տալիս, թե ինչպես է ուսուցիչը փորձում գրավել աշակերտի ուշադրությունը հյուսիս-արևելյան Ռուսաստանի Ներյունգրի քաղաքում:
«Ես քեզ ասացի, որ հանես ականջակալները»,- ասում է ուսուցիչը: Աշակերտը, սակայն արհամարհում է նրան, ինչից հետո ուսուցիչն ինքուրույն քաշում է ականջակալները: Այդ քայլին աշակերտը ագրեսիվ պահվածքով է արձագանքում՝ կանգնելով և փորձելով հարվածել տարեց մարդուն:
Դասարանի մնացած աշակերտները շտապում են պաշտպանել ուսուցչին և այնուհետև համադասարանցուն դուրս հանում դասասենյակից:










