Լոռիում պայթյունից վնասվել է Վանաձոր ՔԿՀ պետի ավտոմեքենայի անիվը և լուսարձակը. shamshyan.com

15:53 • 09.10.16

Այսօր ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գևորգ Մկրտչյանի տան բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի 096 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: 

Պայթյունի հետևանքով վնասվել է Niva-ի լուսարձակն ու անիվը: Զոհեր և վիրավորներ չկան, իսկ տանը եղել է միայն գնդապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։