Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել է տնտեսագիտության բնագավառում հեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորներ Օլիվեր Հարթի և Բենգթ Հոլմսթրյոմի մասին է:
Նշվում է, որ գիտնականները մրցանակի են արժանացել պայմանագրերի տեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Այլ մանրամասներ չեն նշվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախքան այս, հայտարարվել են բժշկության և ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի և խաղաղության բնագավառներում հաղթողների անունները:










