Թրամփը և Մոդին քննարկել են երկկողմ համագործակցությունը
ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ, այս մասին գրել է Հնդկաստանի վարչապետը։
«Ես արդյունավետ զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը առևտրի, պաշտպանության, էներգետիկայի, կարևորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Մենք նաև կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ համաշխարհային խաղաղության և անվտանգության խթանման շարունակական ջանքերի վերաբերյալ»,-գրել է Մոդին։














