Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

22:14 • 30.09.26

Դուք շատ շուտով կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թրամփը իր ելույթում հայտարարել էր, որ վերջին ամերիկյան ուժերը լքում են Իրաքը։

Վերջին ամերիկացի զինծառայողները լքել են Իրաքի հյուսիսում գտնվող ավիաբազան՝ Բաղդադի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրի համաձայն:

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ