Ռակիտիչը նշել է, թե ում պետք է տրվի «Ոսկե գնդակը»

20:15 • 30.09.26

«Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կիսվել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի վերաբերյալ իր սպասումներով՝ նշելով, որ գլխավոր մրցանակին պետք է արժանանա Իսպանիան ներկայացնող ֆուտբոլիստներից որևէ մեկը։

«Գլխավոր հարցն այն է, թե արդյոք պետք է վերանայենք այդ հանդիպումները՝ վերջնականապես կողմնորոշվելու համար։ Կարծում եմ՝ այս տարի ես չեմ տեսել որևէ խաղացողի, որը հատկապես աչքի կընկներ և՛ իր ակումբում, և՛ Աշխարհի առաջնությունում։

Երկար տարիներ մենք սովոր էինք նրան, որ ամեն ինչ հանգում էր Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին։ Բայց հիմա նման ֆուտբոլիստներ չկան։ Շատերը վառ դրսևորեցին իրենց ներքին առաջնություններում, խփեցին բազմաթիվ գոլեր, սակայն այնքան էլ հաջող հանդես չեկան Աշխարհի առաջնությունում, կամ՝ հակառակը։ Չկա այնպիսի խաղացող, որի մասին կարելի լինի ասել, որ նա բացահայտ ֆավորիտ է։

Ինձ համար ֆավորիտներն իսպանացիներն են։ Կարելի է մի գավաթի մեջ գցել հինգ կամ վեց ազգանուն և հանել ցանկացածը՝ հաստատ չեք սխալվի։ Կարծում եմ՝ «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի իսպանացու»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։

Աղբյուրը`ArmSport.am