Այսօր ուրախ եմ հայտարարել, որ վերջին ամերիկյան ուժերը լքում են Իրաքը․ Թրամփ
Այսօր ուրախ եմ հայտարարել, որ վերջին ամերիկյան ուժերը լքում են Իրաքը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի զինված ուժերն էլ հայտարարել են, որ ավարտել են Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ ավարտելով «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի «12-ամյա առաքելությունը»։
Վերջին ամերիկացի զինծառայողները լքել են Իրաքի հյուսիսում գտնվող ավիաբազան՝ Բաղդադի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրի համաձայն:
«Սկզբում մենք այս ճահճի մեջ ներքաշվեցինք չափազանց վատ որոշումների պատճառով, բայց շուտով այդ բոլորը պատմության մաս կդառնան»,-գրել է նա Truth Social-ում։














