Ուկրաինայի համար զենք արտադրող եվրոպական գործարանները Ռուսաստանի համար պոտենցիալ ռազմական թիրախներ են․ Զախարովա

19:39 • 30.09.26

Ուկրաինայի համար զենք արտադրող եվրոպական գործարանները Ռուսաստանի համար պոտենցիալ ռազմական թիրախներ են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ Ուկրաինայի համար զենք արտադրող եվրոպական երկրների զենքի գործարանները Ռուսաստանի համար պոտենցիալ ռազմական թիրախներ են»,-ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ չպետք է ենթադրել, որ Կիևի ռեժիմի համար զենք արտադրող ռազմական գործարանները անվտանգ կլինեն Ուկրաինայի տարածքից դուրս։

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են անում։