Տնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)

15:09 • 21.10.26

Տնային կալանքում եմ, սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է։ ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը մի քանի տասնյակից հասնում է մինչև հարյուրից ավելիի։

Այս մասին իր հրապարակած տեսանյութում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ընդդիմության պայքարը բավարար չէ այդ մարդկանց վերադարձնելու համար։
Բոլոր ավտորիտար երկրների ղեկավարները ժխտում են քաղբանտարկյալերի առկայությունը, Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բացառություն չէ»,- ասել է նա: