Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա

13:33 • 21.10.26

Զելենսկին լկտիաբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնհայտ է, որ ԵՄ-ում այժմ ավելի կարևոր գործեր են գտնվել, քան Կիևի ռեժիմի անվերջանալի պահանջների քննարկումը: Նման շրջադարձն ակնհայտորեն դիպչել է Զելենսկու հիվանդագին ինքնասիրությանը, ով իրեն նեղություն չտվեց լավ վարվելակերպ ցուցաբերել և բավականին լկտիաբար եվրամիութենական համակարգողներից պահանջեց ռազմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում: Ինչ եք կարծում, ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ հրեշի կողմից: Նրան անհրաժեշտ էր ոչ պակաս, քան 70, ինչպես նա հայտարարեց, միլիարդ եվրո: Սա արդեն ապագայի համար է, որը, իհարկե, նա պարզապես չունի»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան:

«Երևի որոշել է չբարձրացնել նշաձողը և դաշնակիցներին անել իբր այսպիսի առատաձեռն զեղչ, քանի որ Կիևում վաղուց սովոր են ուրիշի փողերը հաշվել մեծ պաշարով և սեփական գրպանի ուղղումով: Ինչո՞ւ եմ ես սա ասում: Որովհետև ընդհանուր առմամբ նա Ուկրաինայում 2027 թվականին ռազմական գործողությունների վարումը գնահատել է 155 միլիարդ եվրո, իսկ հայցել է 70 միլիարդ եվրո: Պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ սարսափելի խարդախություն է: Սա չէ՞ որ պարզապես իսկական մատնոցախաղ է», - ընդգծել է նա:

Դիվանագետը հավելել է, որ եվրամիութենական գործընկերների ավելի մեծ զիջողականության համար Զելենսկին, գիտակցաբար շահարկելով ԵՄ միգրացիոն հիմնախնդիրները, անցել է բացահայտ սպառնալիքների:

«Մասնավորապես, նա վախեցնում էր, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում, ինչպես նա ասաց Եվրոպան կծածկի Ուկրաինայից մինչև 20 միլիոն մարդուց բաղկացած փախստականների ալիքը: Ապա ինչո՞ւ նա նախկինում սրա մասին չէր խոսում: Ինչո՞ւ նա չէր նկատում, երբ Ուկրաինայում տեղի էր ունենում այն բանի մանիպուլյացիան, ինչը կոչվում է պետական կառուցվածք, օրինական իշխանություն, իրավական հիմքեր», - եզրափակել է Զախարովան: