Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչություն նախապատրաստող 22-ամյա փախստականի
Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են տղամարդու ձերբակալության մասին, որը կասկածվում է պայթյուն պլանավորելու համար, հայտնում է BBC-ն:
«Հոգնած, բայց չափազանց ուրախ. մեզ հաջողվել է գիշերը Լայպցիգում ձերբակալել ահաբեկչության համար կասկածվող անձի»,- գրել է ոստիկանությունը Twitter-ում:
Նշվում է, որ ոստիկանները փնտրել են Սիրիայից 22-ամյա փախստական Ջաբեր ալ-Բաքրին: Սիրիացին փախուստի էր դիմել Քեմնից քաղաքի արևելյան հատվածում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ: Բնակարանում հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ պայթուցիկ նյութ, որոնք նման են եղել Փարիզի և Բրյուսելի ահաբեկչություններում օգտագործված նյութերին:
Ալ-Բաքրը կասկածվում է Բեռլինի օդանավակայանում պայթյուն նախապատրաստելու համար: Նա Գերմանիա է ժամանել 2015 թվականին: Փախստականը եղել է տեղի իշխանությունների հսկողության տակ:










