Ամերիկացին նոր գնած iPad-ի տուփում սովորական աղյուս է հայտնաբերել
Իտալական Նեապոլ քաղաքում խուլիգանները խաբել են նոր ժամանած տարեց ամերիկացի զբոսաշրջիկին՝ վերջինիս առաջարկելով ընդամենը 100 եվրոյով ձեռք բերել նոր, սակայն «գողացված» iPad պլանշետ:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, խաբեբաները՝ 61-ամյա Ֆրանչեսկո Դ՛Ալպինոն և 42-ամյա Էնրիկո Կալիզեն, թոշակառուին հանդիպել են Նեապոլի նավահանգստում և ընդամենը մի քանի րոպեում համոզել են նրան ձեռք բերել «պլանշետը»:
Սակայն ճիշտ ժամանակին հայտնված իրավապահների օգնությամբ ամերիկացին, ի զարմանս իրեն, պարզել է, որ իրականում տուփի մեջ ոչ թե iPad է, այլ սովորական աղյուսի կտոր:










