«Մեթյու» փոթորիկի հետևանքով Հայիթիում զոհերի թիվը հասել է 1000-ի

05:06 • 10.10.16

«Մեթյու» փոթորկի հետևանքով Հայիթիում զոհերի թիվը հասել է 1000-ի: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է  Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասսայական հուղարկավորությունների պատճառով երկրում խոլերայի համաճարակ է սկսվել, ինչը դարձել է 13 մարդու մահվան պատճառ: Իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել:

Կիրակի երկրում պետք է կայանային նախագահական և խորհրդարանական ընտրություններ, սակայն փոթորիկի պատճառով քվեարկությունը հետաձգվել է անորոշ ժամանակով: Դրա հետ մեկտեղ Հայիթիիի Ժամանակավոր ընտրական խորհուրդը խոստացել է հայտարարել ընտրությունների նոր ժամկետը հոկտեմբերի 12-ին: