Օլանդը ցանկանում է Պուտինին համոզել հրաժարվել Ասադին աջակցելուց

02:02 • 10.10.16

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել, որ անթույլատրելի է Հալեպի ներկայիս իշխանություններին ուղղված օգնությունը, քանի որ դրա բնակիչներին համարում է ռազմական հանցագործության զոհ:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մակ Էյրոյի հետ հանդիպման ժամանակ հաղորդել էր, որ հոկտեմբերի 19-ին Պուտինը այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ Օլանդի հետ կքննարկի Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակին:

«Ես ինքս ինձ հարցնում եմ արդյո՞ք հանդիպումը օգտակար կլինի: Արդյոք անհրաժե՞շտ է այն: Հնարավո՞ր է ճնշում գործադրել, որպեսզի նա դադարի անել այն, ինչ անում է սիրիական ռեժիմի հետ, այսինքն, աջակցել ռեժիմի ավիացիային, որը ռմբակոծում է Հալեպի բնակչությանը»,- ասել է Օլանդը TMC հեռուստաալիքի եթերում: