29 ՃՏՊ՝ անցած 3 օրում. 43 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:13 • 10.10.16

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 16, խարդախության 13, կողոպուտի, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 դեպք:


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 և գողության 2 դեպք։


Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 43 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: