Մոսկվայում հոսպիտալացվել է հեռուստահաղորդավար Վալդիս Պելշը

15:40 • 10.10.16

Այսօր Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկն է տեղափոխվել հայտնի հեռուստահաղորդավար Վալդիս Պելշը, ում բժիշկներն ինտենսիվ թերապիայի կուրս են նշանակել:

 

Ինչպես նշում է life.ru-ն, բուժզննման արդյունքում սիրված շոումենի մոտ հայտնաբերվել են մի շարք հիվանդություններ:

 

Աղբյուրը հավելում է, որ ինքը՝ Պելշը, հաստատել է հոսպիտալացման լուրը՝ հավելելով, որ իր վիճակն այժմ կայուն է գնահատվում:

 

Նշենք, որ Պելշը հանդիսատեսին առավել ծանոթ է որպես «Գուշակիր մեղեդին» երաժշտական հաղորդման հաղորդավար: