Քեյթը, Ուիլյամն ու Հարին նստել են «Լոնդոնի աչք» պտտօղակը՝ հանուն բարեգործության
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին` արքայազն Հարիի հետ միասին այցելել և նստել են «Լոնդոնի աչք» կոչվող պտտօղակը, որն ամենամեծերից մեկն է նմանօրինակ ատրակցիոնների շարքում:
Ինչպես ներկայացնում է Hello ամսագիրը, բրիտանական միապետական ընտանիքի ներկայացուցիչները դա արել են բարեգործական նպատակով: Այս ակցիան իրականացվում է Հոգեկան առողջության օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 10-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Ուիլյամը, Քեյթն ու Հարին թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչներն են, ովքեր երբևէ նստել են այդ հայտնի պտտօղակ-ատրակցիոնը: Նրանք դիմավորել են մեծ թվով երկրպագուներ:
Այսպիսով, նրանք աջակցել են Heads Together նախաձեռնությանը, որի նպատակն է պայքարել հոգեբանական հիվանդությունների հետ կապված նախապաշարմունքների դեմ:
Ատրակցիոնի ընտրությունը ևս պատահական չէ: Այսօր «Լոնդոնի աչքը», ինչպես ևա այլ հայտնի համաշխարհային տեսարժան վայրեր կգունավորվեն մանուշակագույնով` ի նշան Հոգեկան առողջության օրվա:











