ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարները Երևանում կհայտարարեն նոր գլխավոր քարտուղարի անունը

15:22 • 11.10.16

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հաղորդվում Է ՀԱՊԿ-ի կայքում:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտնել Է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու Է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք նիստում, նոր քարտուղար Է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նստաշրջանում քննարկվելու Է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը:

«Ենթադրվում Է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ներկայացուցիչը, ռոտացիային համապատասխան, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք Է զբաղեցներ դեռ մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստում որոշում ընդունվեց, որ Բորդյուժայի պաշտոնավարությունը կերկարացվի մեկ տարով: ՀԱՊԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության անդամ բոլոր պետությունները պետք Է հաստատեն նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, որը կառույցը ղեկավարելու Է երեք տարվա ընթացքում:

ՀԱՊԿ-ի անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: