Արարատի մարզում մեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը. Նուբարաշենի նախկին թաղապետը տեղում մահացել է

12:51 • 11.10.16

Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վարչական տարածքում՝ «Դիատոմիտ» կոչվող հանքավայրի մոտ, «Nissan Patrol» մակնիշի 10 PO 010 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մ. գլորվել ձորը:

Ստացված վնասվածքներից տեղում զոհվել է վարորդ՝ Մ. Հ. (ծնված 1979 թ.):

Փրկարարները ուղևորներ Վ. Ա.-ին (ծնված 1980 թ.) և Կ. Ն.-ին (ծնված 1980 թ.) պատգարակով ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ուղևոր Ռ.Կ. (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:


Ըստ Shamshyan.com–ի՝ մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։