Չինաստանում չորս տների փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան գավառում չորս տների փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այդ մասին տեղեկացնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):
Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամականով մոտ 04.00-ին:
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 28 մարդու, սակայն նրանցից 22-ը մահացած են եղել: Ներկա դրությամբ որոնողափրկարարական աշխատանքների հիմնական մասը դադարեցվել է:
Նշենք, որ փլված շենքերը վեցհարկանի են եղել և ժամանակին ապօրինի են կառուցվել: Դրանց մոտ գտնվող ևս վեց շինություն քանդել են, որպեսզի խուսափեն հավանական զոհերից:










