ԱՄՆ-ում 101 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Կլարա Ռուսյանը
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Արլինգտոն քաղաքում 101 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից և հայ համայնքի ակտիվ անդամենրից մեկը՝ Կլարա Մովսեսյան Ռուսյանը:
Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն` Կլարան մահացել է հոկտեմբերի 5-ին: Հայուհին ծնվել է 1914-ի հոկտեմբերի 28-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Եղեգի գյուղում:
Կլարայի մայրը ուսուցչուհի է եղել գյուղում: Թուրք ժանդարմները նրա հորը, ինչպես և բոլոր տղամարդկանց ստիպողաբար դուրս են բերել գյուղից: Այնուհետև հաջորդել է նաև իրենց գաղթը, որի ընթացքում Կլարան անցել է բազմաթիվ տանջանքների միջով և իր տոկուն մոր շնորհիվ կարողացել է դիմակայել Ցեղասպանության փորձություններին:
Գաղթի ճանապարհը նրանց տարել է Հալեպ, Մարսել, ապա Կուբա, որտեղ նրանց դիմավորել է Կլարայի մորաքույրը: ԱՄՆ նրանք տեղափոխվել են 1925-ին` Հակոբ Ռուսյանի ջանքերով, ով նույնպես խարբերդցի էր և հաստատվել էր Մասաչուսեթսում: Տարիներ անց` 1940-ին Հակոբն ու Կլարան ամուսնացել են: Նրանք մեկ որդի և մեկ դուստր են ունեցել, ինչպես նաև երկու թոռներ:











